|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանում գտնվող ԵԽ ԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ, բրիտանացի Ջոն Պրեսկոտն (John Prescott) ու գերմանացի Աքսել Ֆիշերը (Axel Fischer) հանդիպել են Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Զրույցը, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ուառաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին առնչվող հարցեր:
«Երկիր»-ի վստահելի տեղեկություններով, արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո սա առաջին դեպքն է, երբ ԵԽ ԽՎ համազեկուցողները առանձին հանդիպում են ունենում Օսկանյանի հետ, ով սկսել է ավելի կոշտ քննադատել գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ բազմիցս հանդես է եկել քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող գործիչներին ազատ արձակելու հորդորով: