|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ` բրիտանացի Ջոն Պրեսկոտը եւ գերմանացի Աքսել Ֆիշերը հանդիպել են Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Զրույցի ընթացքում, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին առնչվող հարցեր:
«Երկիր»-ի վստահելի աղբյուրի տեղեկություններով` արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո սա առաջին դեպքն է, երբ ԵԽԽՎ համազեկուցողներն առանձին հանդիպում են ունենում Օսկանյանի հետ, ով սկսել է ավելի կոշտ քննադատել գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ բազմիցս հանդես է եկել քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող գործիչներին ազատ արձակելու հորդորով:
Անցած երեք տարիների ընթացքում Օսկանյանի հետ (ոչ հրապարակային) առանձին հանդիպումներ են ունեցել եվրոպացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու չինովնիկներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: