կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-17 16:40
Իրավական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները երաշխավորագիր ներկայացրեցին կալանավորված Վարդան Ղուկասյանի համար

«Հայաստան» խմբակցության պատգամավորները երաշխավորագիր ներկայացրեցին կալանավորված Վարդան Ղուկասյանի համար

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատականի նիստը։ Փաստաբանը խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրեց։ 

Դատական նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Մհեր Մելքոնյանը երաշխավորագիր ներկայացրեցին կալանավորված Վարդան Ղուկասյանի համար։  Քիչ ուշացումով երաշխավորագիր ներկայացրեց նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Նշենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցության, որոշումը կհրապարակվի փոքր ինչ ուշ։

Ի դեպ պաշտպաններն առաջարկեցին Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ կամ դրանց համակցությունը, որով հնարավոր է ամբողջությամբ ապահովել Վարդան Ղուկասյանի իրավաչափ վարքագիծը և կանխել դրա բոլոր դրսևորման ռիսկերը։

«Ես նաև միջնորդում եմ որպեսզի հերթականությամբ, ըստ խստացման, տնային կալանք խափանման միջոցը կիրառվի, երաշխավորություն խափանման  միջոցը, ինչպես նաև գրավ խափանման միջոցը, եթե գրավի չափի ընտրությունը տողնում ենք դատարանի հայեցողությանը, սակայն մինչև 5 միլիոն դրամի չափով»,–ասաց պաշտպաններից մեկը։

Մինչ այդ հանրային մեղադրողը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կլանքի ժամկետը։