Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։
Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ վարույթն ամբողջությամբ գտնվում է նրաց վերահսկողության ներքո, ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել Լիանա Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որի հետևանքով նա կալանավորված է իր մանկահասակ դստեր հետ միասին։
Այս պահին ամբողջ պատասխանատվությունն ու լիազորությունները գտնվում են թե՛ ազգային, և թե՛ միջազգային դատական ատյաններում։ Ազգային դատարանները լիովին իրավասու են հրավիրել անհապաղ դատական նիստ և խափանման միջոցը փոխարինել ներկայացված երաշխավորագրով՝ առանց լրացուցիչ ժամկետների։
Տեղեկացնեմ նաև, որ բազմաթիվ պատգամավորներ ցանկություն էին հայտնել ստորագրել Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր կալանավորման վերաբերյալ երաշխավորագիրը։ Սակայն ֆիզիկական հնարավորությունների սահմանափակման պատճառով ստորագրումը տեղում հնարավոր չեղավ։
Նշված հանգամանքներից ելնելով՝ պատգամավորները կարող են իրենց երաշխավորագրերը ներկայացնել դատարանին՝ ուղարկելով դրանք դատարանի էլեկտրոնային հասցեին:
Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
15 հուլիսի, 2025թ․