կարևոր
1219 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-11 22:28
Աշխարհ

Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ

Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել ամերիկայի քաղաքացի Ռոբերտ Գիլմանին և Վաշինգտոնից չի պահանջել դրա դիմաց ինչ-որ մեկին ազատ արձակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social հարթակում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը, նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ հիմնականում հումանիտար նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այդ որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը դրա դիմաց ոչ մեկին չի խնդրել.ոչ մի փոխանակում տեղի չի ունեցել»,- գրել է նա:

Թրամփը նշել է, որ Գիլմանին տեղափոխող ինքնաթիռը օգոստոսի 11-ին ավելի ուշ կժամանի ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ռազմական բազա: