կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-11 13:44
Աշխարհ

Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կնքվի

Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կնքվի

Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր կնքվի, ոչ թե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը։

Պարբերականի տվյալներով` Պարսից ծոցի երկրները գոհ չեն համաձայնագրից, որը նախատեսում է նեղուցի բացում և անցնող նավերի նկատմամբ իրանական վերահսկողության պաշտոնականացում։

«Սակայն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնագիրն ավելի նախընտրելի են համարում, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, որոնք կվտանգեն արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները», - ասվում է հրապարակման մեջ։