|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանի իշխանությունները ծրագրում են մասնակցել Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Օմանում։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Երկուշաբթի օրը Օմանում տեղի կունենա Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների հանդիպումը՝ Իրանի, Իրաքի և այլ ափամերձ պետությունների մասնակցությամբ։ Տարածաշրջանային հարցերից բացի կքննարկվեն նաև Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիներ ստեղծելու վերաբերյալ իրանաօմանյան բանակցությունների արդյունքները», – նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Բաղային Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը որակել է որպես կարևոր զարգացում և հույս հայտնել, որ այն ճանապարհ կհարթի տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման ամրապնդման համար և կնպաստի տարածաշրջանային ընդհանուր անվտանգության ամրապնդմանը։