|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
«Բնակիչները ձայներ են լսել, ասացին, որ երեխա կա գետնին դրած։ Անմիջապես գնացել եմ: Սկզբից մտածում էի՝ շան ձագ կարող ա լինի, ուզում էի ոտքով խփել, փառք Աստծո, չխփեցի, բացեցի՝ տեսնեմ երեխա է»,- պատմել է Երևանի Հալաբյան փողոցում նորածնին գտած քաղաքացին։
«Նորածինն ադյալի մեջ փաթաթած էր, դրած՝ խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել շտապ օգնություն։ Սառած էր, լացում էր»,- մանրամասնել է քաղաքացին։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է երեխայի մոր ինքնությունը։ Նշենք, որ երեխան երեկվա ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել։ Վիճակն այսօր լավ է։