|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, խորհրդարանի վերջին նախագահ, դաշնակցական Հովհաննես Քաջազնունու մահվան տարելիցն է:
Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունին մահացել է 1938 թվականի այս օրը Երևանի բանտային հիվանդանոցում՝ գրիպից ու թոքաբորբից:
Հովհաննես Քաջազնունու երեք որդիները 1914-ին, երբ սկսվել էր առաջին աշխարհամարտը, պատանի հասկում կամավոր մեկնել են ռազմաճակատ: Որդիներից Աշոտ Քաջազնունին զոհվել է Ղարաքիլիսայի կռիվներում, Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվելուց հետո, զոհվել է 1920 թվականի ամռանը Զանգիբասարում (այժմ Մասիս)՝ հայերի և թաթարների միջև տեղի ունեցած ընդհարումների ընթացքում: Ռուբեն Քաջազնունին Կարսում գերի է ընկնել է և 1921թ. ազատվել գերիների փոխանակման ժամանակ: