|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է «Չան-հոմ» (Chan-hom) թայֆունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել են Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունից՝ նշելով, որ թայֆունը Ճապոնիայի Իբարակի նահանգ է հասել տեղական ժամանակով ժամը 20:00-ին:
Գործակալությունից նշում են, որ ցիկլոնը շարժվում է ոչ բնորոշ հետագծով՝ արևելքից հարավ-արևմուտք, մինչդեռ սովորաբար թայֆունները Ճապոնիա են գալիս հարավից: Այդ կապակցությամբ գործակալությունում նախազգուշացնում են ցածրադիր շրջաններում սողանքների, ջրհեղեղների, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների մասին: