|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնում է «Իդա» անունը ստացած փոթորիկը: Այս հայտնում է usatoday.com-ը։
Մի քանի ժամում այն հասցրել է նյութական մեծ վնասներ պատճառել նահանգին:
Հաղորդվում է նաեւ, որ մեկ մարդ է մահացել, երբ քամու հետեւանքով տապալված ծառն ընկել է տան վրա: Հոսանքազրկվել է Նոր Օռլեան քաղաքը:
Միացյալ Նահնագների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հնարավոր է շաբաթներ պահանջվեն էլեկտրամատակարարումն ամբողջապես վերականգնելու համար: Բայդենն աղետի գոտի է հայտարարել Լուիզիանա նահանգում՝ կարգադրելով ֆինանսական հավելյալ միջոցներ հատկացնել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքի նպատակով: