կարևոր
604 դիտում, 51 րոպե առաջ - 2026-08-11 21:39
Սպորտ

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար

Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3.5 միավոր:

Առաջնության 6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 12-ին։