կարևոր
766 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-09 21:49
Սպորտ

9-ամյա Մանվել Վարդանյանը՝ շախմատի Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

9-ամյա Մանվել Վարդանյանը՝ շախմատի Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել։

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մանվել Վարդանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:

Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր:

Նա 18 հնարավորից վաստակել է 13 միավոր:

Սոֆիա Բաղրամյանը դարձել է նաև արագ շախմատի արծաթե մեդալակիր: