|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին հայտնել է ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ խոսելով երեկ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակի մասին։
«Երեկ երեկոյան ահազանգ էր ստացվել, որ ընդունարանում՝ շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ, նորածին է ընդունվել։ Բժշկուհին զննել էր երեխային, գնահատել վիճակը ծանր։ Հիմա երեխայի մարմնի ջերմաստիճանը նորմալ է, շնչառական անբավարարություն ունի, որի հետ կապված հատուկ ապարատի տակ է»,- նշել է բժիշկը։
«Երեխան բուժհիմնարկում չի ծնվել, կլինիկա ընդունվելիս՝ պորտալարը կապված է եղել, բայց կտրված չի եղել»,- ասել է Ջերջերյանը՝ հավելելով, որ սոցիալական ծառայությունից այցելել են փոքրիկին. բուժումն ավարտելուց հետո նրան կտանեն մանկատուն։