|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.88 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.4354 |
| GBP | ⚊ | £ 494.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
«Սահմանադրության նոր տեքստի մեջ, որը ժողովուրդը չի տեսել, Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե՞ ոչ»,- դիմելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Վերցրել ենք դատարկ թուղթ ու վրան սկսել գրել նոր Սահմանադրության տեքստ: Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին, ոչ և չպետք է պարունակեր ու այդտեղ Ալիևը որևէ կապ չունի՝ որքան էլ խոսեք այդ մասին»,- նշեց ՔՊ-ականը:
Աննա Գրիգորյանն արձանագրեց. «Փաստորեն, ֆիքսենք, որ Անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում»: