|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել։
Ինքնասպանության փորձի և «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից այն կանխելու մասին տեղեկությունը Armenia Sputnik-ին հաստատել են քրեակատարողական ծառայության մամուլի կենտրոնից։
Armlur.am-ի տեղեկություններով՝ խոսքը Թորոս Թորոսյանի մասին է, ով օրերս հացադուլ է հայտարարել՝ բողոքելով քրեական հետապնդման դեմ:
Տղամարդը պարբերականին հայտնել է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի 4 ամիս է, ինչ կալանքի տակ է:
Նախկին զինծառայողին մեղադրում են ռազմական դիրքերի և օբյեկտների մասին հակառակորդին տեղեկություններ փոխանցելու մեջ։