|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Pastinfo.am-ի տեղեկություններով` այս գիշեր Երևանի Մուշ թաղամասում գտնվող իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված` ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը: Կայքի տեղեկություններով` նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կենտրոնի բուժգծով մասի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ Մարգարյանին արդեն վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Վիրահատությունը քիչ առաջ են ավարտել, նա դեռ քնած է: Մեկ-երկու օր հետվիրահատական պալատում պահելուց հետո կտեղափոխենք պալատ: Ամեն ինչ նորմալ է»,- ասաց Կուրղինյանը:
Հարցին, թե ի՞նչ վիճակով է Մարգարյանը տեղափոխվել հիվանդանոց, Կուրղինյանը պատասխանեց, որ դա արդեն պետք է քննիչները փաստեն: