|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հոկտեմբերի 3-ին, ժամը 03:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան 1-ին փողոցի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է կտրելով դաստակի երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: