|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 2-ին` ժամը 08:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան` անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները: Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Տղամարդուն տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: