|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Վրաստանից չկառավարվող Աբխազիան բենզինի և դիզելային վառելիքի սուր պակաս է զգում. նրանք հույս ունեն Սև ծովով ստանալ վառելիք:
Վառելիքի պակասի պատճառը Ռուսաստանից վառելիքի մատակարարման խափանումն է, որը, իր հերթին, կապված է նավթավերամշակման գործարանների և այլ էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի իրականացրած հարձակումների հետ։
Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան քննարկել է իրավիճակը կառավարության անդամների հետ։ Նա խոստովանել է, որ որոշ քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել բենզալցակայաններում։
«Ցավոք, այս իրավիճակի լուծումը կախված չէ կառավարությունից»,-ասել է Գունբան։
Նրանք հույս ունեն, որ կկարողանան բենզին և դիզելային վառելիք ներմուծել այլ երկրներից։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում վառելիք ներմուծելու այլ ուղղություններից, այլ երկրներից, այդ թվում՝ ծովային ճանապարհով։ Մենք բանակցություններ ենք վարում մեր գործընկերների հետ, սակայն, հաշվի առնելով Սև ծովում ստեղծված իրավիճակը, մեզ հայտնի պատճառներով ոչ բոլոր մատակարարներն են պատրաստ վառելիք մատակարարել։ Կան լոգիստիկ դժվարություններ, բայց շարունակում ենք աշխատել»,-ասել է Բադրա Գունբան։
Աղբյուրը՝ Aliq.ge