|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ոսկու մեր պաշարների վիճակը լավ է: Հարցին՝ ոսկու պաշար ունե՞նք, նա պատասխանեց. «Չէ, մեզ էս պահին պետք չի ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք ոսկու` շատ լուրջ պաշարներ»:
Ջավադյանն ասաց, որ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան:
«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք ոսկու` շատ ավելի լուրջ պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թվականը: 2004 թվականին մեր ոսկու պաշարն ընդամենը եղել է 1.6 տոննա: Իմացեք՝ էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, և էդ պահին ճիշտ որոշում է եղել դա վաճառելը, որովհետև այն եկամուտը, որ ստացել ու փոխանցել ենք բյուջե, բավական լուրջ թիվ է եղել»,- նշեց նա:
Ըստ Ջավադյանի՝ այդ գործարանի շնորհիվ ոսկու` անհամեմատ մեծ պաշարներ կունենանք, քանի որ գործարանի ներուժը լինելու է տարեկան մոտ 10 տոննա: