|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գրենլանդիայի ձկնորսության, որսորդության և գյուղատնտեսության նախարար Պիտեր Բորգը կղզու բնակչությանը հորդորել է առնվազն հինգ օրվա սննդի պաշար հավաքել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք գործողությունների ծրագիր ենք ներկայացնում անկանխատեսելի հանգամանքների համար։ Պատրաստվեք արտակարգ իրավիճակի. հինգ օրվա պաշար հավաքեք... Որքան շատ մարդ կարողանա ինքն իրեն ապահովել և օգնել ուրիշներին, այնքան ավելի ամուր կլինի մեր հասարակությունը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բորգը։
Նա հիշեցրել է համայնքապետարանների, ոստիկանության, ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ համատեղ մշակված գրքույկի մասին, որում ներկայացված է արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների ծրագիրը։
Նախարարը հավելել է, որ խորհուրդները հիմնված են ճգնաժամի իրատեսական սցենարների, դրա տևողության և այնպիսի պայմանների մասնագիտական գնահատականների վրա, ինչպիսիք են կլիման և ենթակառուցվածքները։