|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա, հաղորդում AP-ը:
«Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը եւ այն անհավասարությունը, որն առկա է աշխարհում: Չնայած նրան, որ վիրուսը բացառություններ չի անում, անհավասարություն եւ խտրականություն է նկատվում»,-նշել է Հռոմի պապը:
Պոնտիֆիկոսը կարծում է, որ մի կողմից անհրաժեշտ է դեղամիջոց գտնել վիրուսի դեմ, որն աշխարհին ոտքի կհանի, մյուս կողմից՝ պետք է բուժվի սոցիալական անարդարությունը, հնարավորությունների անհավասարությունը, մարգինալացումն ու թույլերի պաշտպանության բացակայությունը: