|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Իրանից արձակված և Սիրիայի և Իրաքի վրայով անցնելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռը, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Իրանից արձակված բալիստիկ զինամթերքը, որը հայտնաբերվել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով անցնելիս և ուղղվելով դեպի Թուրքիայի օդային տարածք, ժամանակին խոցվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից և անգործունակ է դարձել», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։