|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ երկրի ՊՆ-ն հայտնել է հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին` շփման գծի Ագդերե-Տերտեր ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ՊՆ-ն դարձյալ նման ապատեղեկատվություն էր տարածել՝ հրապարակելով նաև «դիվերսիոն խմբի» ոչնչացման «տեսանյութ»: