|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2017 թվականի առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը, փոխանցում է РИА Новости-ն:
«ՄՄԿ-ը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ 1159 միգրանտներ ու փախստականներ Եվրոպա են ժամանել ծովային ուղիներով, հիմնականում՝ Հունաստանով ու Իտալիայով»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս տարի միայն 430 միգրանտներ են Հունաստան ժամանել Թուրքիայից այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Հունաստան են հասել 22 հազար 322 միգրանտներ ու փախստականներ: