|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքերը միգրանտ չեն, այլ եվրոպական հասարակության մաս. հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օմար Չելիքը` Քյոլնում Թուրք ժողովրդավարների միության համաժողովում ելույթ ունենալով. տեղեկացնում է salamnews-ը:
«Եվրոպայի պատմությունը չի կարող գրվել` առանց հաշվի առնելու անատոլիական պատմությունը: Օսմանյան կայսրությունը, դեռեւս մինչեւ Արեւելյան Եվրոպան, եվրոպական պետություն էր: Այդ պատճառով մենք միգրանտներ չենք Եվրոպայում, այլ եվրոպական հասարկության մաս: Եվ խոսելով ֆրանսիացիների կամ գերմանացիների եվրոպականացման մասին, չի կարելի մոռանալ, որ թուրքերը եւս եվրոպացիներ են»,- հայտարարել է նախարարը: