|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տարեկան 450 մլն դրամ է տրամադրվում կինոյի ոլորտին, բայց այնպիսի տպավորություն է, որ այդքան գումար ծախսվում է, որ լավ ֆիլմեր չունենանք. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց նաև, որ ճիշտ է, ունեցել ենք լավ ֆիլմեր, բայց դա այն արդյունքը չէ, որը պետք է լիներ: «Այս պահի դրությամբ կինոարտադրության ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություն է նախատեսվում, և պետք է ունենանք ժամանակակից մոդել. տնօրենի փոփոխություն է լինելու, ինչպես նաև գեղարվեստական կազմի փոփոխություն, պետք է գործի տնօրենների խորհուրդ: 2017-ին կինոյի ոլորտում լուրջ առաջխաղացում եմ խոստանում»,- ասաց նախարարը: