|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Յուրաքանչյուր կազմակերպություն դինամիկ կառույց է, և աշխատանքից ազատման ու աշխատանքի ընդունման դեպքերը բնական են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը' անդրադառնալով օրերս նախարության երկու աշխատակիցների` աշխատանքից ազատման փաստին:
Նախարարը նշեց նաև, որ աշխատակիցներն աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն:
Ինչ վերաբերում է հարցին, թե նրանք թերացե՞լ են աշխատանքում, նախարարը պատասխանեց, որ բոլորն էլ կարող են թերանալ: «Նորից եմ ասում, որ նրանք աշխատանքից հեռացվել են ինքնակամ»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին աշխատանքից ազատվել էին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և նրա տեղակալ Արամ Գյուրջյանը: