կարևոր
379 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-05 14:45
Աշխարհ

Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով

Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով

Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս գործոնը սրում է իրավիճակը, ես նկատի ունեմ Եվրամիության գործոնը, որը աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի»,- ասել է Պեսկովը՝ նշելով.

Ռուսաստանը պահպանում է իր թափանցիկությունը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար, այս գործընթացում ակնկալում է ԱՄՆ-ի միջնորդությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Եվրոպան այսօր դժվար թե ընդունակ լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման համար։