Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 15:29
Աշխարհ

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հուլիսի 3-ի երեկոյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող նավթային ենթակառուցվածքներին: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ:

«Երեկ երեկոյան Ռուսաստանի դեմ այս պատերազմի պատճառով մեր ուկրաինական «երկարաժամկետ պատժամիջոցները» հասան Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող թիրախներին: Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածեցին նավահանգստային նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի պատերազմի համար, ինչպես նաև հաջողությամբ հարվածներ հասցվեցին Կրոնշտադտին՝ կարևոր ռազմական թիրախին: Այն Ուկրաինայի պետական ​​սահմանից հեռավորությունը ավելի քան 850 կիլոմետր է»,-գրել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են գործել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ: