Միասին կարող ենք
կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 12:26
Աշխարհ

Բալթյան երկրներն օդային միջանցք են տրամադրել` ՌԴ-ի դեմ հարվածների համար. Գալուզին

Բալթյան երկրներն օդային միջանցք են տրամադրել` ՌԴ-ի դեմ հարվածների համար. Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լատվիան և Մերձբալթյան մյուս պետությունները օդային միջանցքներ են հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին՝ Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով:

Ըստ դիվանագետի՝ Մոսկվան հիմնվում է ստույգ փաստերի վրա։

«Մենք ունենք հաստատված տվյալներ այն մասին, որ Լատվիան և Բալթյան մյուս հանրապետությունները արդեն տրամադրել են իրենց օդային տարածքները Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար, որոնք հարձակվել են մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- նշել է նա:

Ամիսներ առաջ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, թե երբեք թույլտվություն չեն տվել Ուկրաինային՝ սեփական օդային տարածքն օգտագործել ԱԹՍ-ներով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:

Դեռևս մայիսին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի մտադրության մասին՝ օգտագործել Մերձբալթյան պետությունները ԱԹՍ-ներով հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այդ երկրները նշված տեղեկությունը չեն հաստատել։