|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ wargonzo-ի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրների` ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում ոչ մի մուտք դեպի Շուշի:
«Այսինքն՝ այժմ չեք կարող ավտոբուս նստել Բաքվում և հասնել Շուշի: Միակ հնարավոր երթուղին հատուկ ծառայությունն է: Հադրութից՝ նույն «դժոխային կիրճով»: Բայց այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, բացառությամբ թրթուռային տեխնիկայի երթուղու, որով այժմ Ադրբեջանի զինված ուժերը մտնում են Շուշի: Ահա թե ինչու քաղաքից դեռևս չկա մեկ քաղաքացիական ռեպորտաժ։ Այնտեղ հասնելու միջոց չկա:
Ադրբեջանն, իհարկե, նորմալ ճանապարհ կկառուցի «դժոխային կիրճով»: Որոշ ժամանակ անց: Բայց առայժմ քաղաքի «վերահսկողությունը» անվանական է:
Ինչքանով տեղյակ է @wargonzo նախագիծը, ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել պայմանագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ»,– գրում է նախագիծը։