Միասին կարող ենք
կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 09:59
Հասարակություն

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համար սոցիալական պատասխանատվությունն ամենօրյա հոգատարություն է Սյունիքի և սյունեցու հանդեպ։ 2024-ին մեկնարկած էներգետիկ նախագծով ազդակիր բնակավայրերն անցնում են էկոլոգիապես մաքուր և խնայողական տեխնոլոգիաների։

Իրականացված աշխատանքները թվերով այսպիսի տեսք ունեն. 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ՝ Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում, 51 արևային ջրատաքացուցիչ՝ Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց գյուղերի բազմազավակ ընտանիքների համար։

ԶՊՄԿ-ն այս ռազմավարական ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 227 միլիոն դրամ։

Իսկ ի՞նչ տվեց ծրագիրը բնակիչներին: Առաջին հերթին՝ ֆինանսական խնայողություն, քանի որ էականորեն նվազել են մարդկանց կոմունալ ծախսերը: Վերջապես՝ էկոլոգիական հեղափոխություն. բնակիչներն ամբողջությամբ հրաժարվել են վառելափայտից՝ անցնելով մաքուր, անվտանգ և կայուն էներգիայի։