|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ: Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին ասված է Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի տելեգրամյան ալիքում հրապարակված ամփոփագրում։
Փրկվել է 6,462 մարդ։
Հարավամերիկյան երկրում առանց օթևանի է մնում 16,309 մարդ։ Օգնություն է ցուցաբերվել 83,793 ընտանիքի, բժշկական օգնություն է ստացել 22,445 տուժած։
Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը լիովին փլուզվել է։ Օթևանից զրկված բնակիչների տեղավորման համար բացվել է 80 ժամանակավոր ճամբար։
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։
Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: