|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,295-ի։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։
Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում:
Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։