Միասին կարող ենք
կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 23:00
Աշխարհ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 188 մարդ, վիրավորվել՝ 1,520-ը, իսկ 157-ը անհետ կորել է, 30,000 մարդ համարվում է անհետ կորած։

Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, բնակիչները Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքում փլուզված շենքերի մոտ հարազատներին են կանչում՝ փորձելով գտնել նրանց։

Հիշեցնենք՝ հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի է ունեցել մի շարք հզոր ցնցումներ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկու երկրաշարժ տեղի է ունեցել գրեթե միաժամանակ՝ մեկ րոպեից էլ պակաս տարբերությամբ։ Առաջինի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդին՝ 7.5։

Արդյունքում փլուզվել են բնակելի շենքեր և այլ կառույցներ։ Հունիսի 25-ի առավոտյան նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։