|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգում 7 մարդ է զոհվել Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ria.ru-ն։
«Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել Վանի նահանգում, այդ թվում՝ երեք երեխա։ Հինգ մարդ վնասվածքներ է ստացել։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից արևմուտք, որտեղ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: