|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սիրիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 թուրք զինվոր է զոհվել ու վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով իր իսկ աղբյուրին:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Հասաքե նահանգի թուրքական ռազմաբազայի մոտակայքում:
Երեքշաբթի սիրիական «Ալ Վաթան» թերթը հաղորդել էր, որ թուրքամետ խմբավորումների մի քանի զինյալներ և թուրք զինվորականներ պայթել են հակահետևակային ականների վրա Ռաս ալ Այն քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Թել Թամր քաղաքից 38 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Դեպքը տեղի է ունեցել միջազգային M4 մայրուղու մոտակայքում՝ Ռեյխանանիա գյուղի մոտ։ Տեղական աղբյուրների համաձայն՝ արդյունքում մի քանի թուրք զինվորներ են զոհվել: