|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին հատնում Է «РИА Новости» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 1075 տուժածի մասին։
«Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», - ISNA գործակալությունը մեջբերում Է Մոթամադիանի խոսքերը։
Շաբաթ օրը երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքի շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել Է առնվազն 3 մարդ:
Միջադեպից հետո գրանցվել Է նաև ավելի քան 25 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր օթևան։