Միասին կարող ենք
կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 11:57
Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանն Անդրանիկ Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։