կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-05 13:18
Աշխարհ

ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ

ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ

NBC-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում մահացել է առնվազն 25 մարդ, հավանաբար ծայրահեղ շոգի պատճառով, այդ թվում՝ 22-ը Նյու Ջերսիում։

Կիրակի օրը ABC-ն հաղորդել է, որ Անկախության օրը Վաշինգտոնում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38.8 աստիճան` գերազանցելով ավելի քան 100 տարի պահպանվող ռեկորդը։

Նյու Ջերսիի առողջապահության դեպարտամենտի խոսնակ Դալլա Ավայիսին հայտարարել է, որ շաբաթ օրը նահանգում շոգի հետ կապված մահերի թիվը 19-ից հասել է 22-ի։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպայում շոգի պատճառով մահացության թիվը կտրուկ աճել է։