|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սաստիկ շոգի պատճառով Տոկիոյի հիվանդանոցներում են հայտնվել 30 անձինք. նրանցից 2-ը ծանր վիճակում են. այս մասին գրումէ. ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ հիվանդանոցում հայտնված քաղաքացիները 25-ից 99 տարեկան են:
Տոկիոյի բնակիչներին խորհուրդ են տալիս օգտագործել օդափոխիչներ, խուսափել փողոցում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հաճախ ջուր խմել: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հանել դիմակները, եթե մարդկանց միջև պահպանվում է անհրաժեշտ հեռավորությունը։
Նշենք, որ Ճապոնիայի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 31 աստիճանի: Օդերևութաբաններն այն կարծիքին են, որ Տոկիոյում մինչև օրվա վերջ օդի ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի։