|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Զրույցում ուշադրությունը կենտրոնացվել է Ուկրաինայում քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախապատվության վրա։
ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 25 րոպե։
Պուտինը շնորհավորել Է Թրամփին և ողջ ամերիկյան ժողովրդին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ;
ՌԴ նախագահը հիշեցրել է ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանի ներդրման մասին։
ԱՄՆ նախագահը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը: Նա նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության վիթխարի հեռանկարները, որոնք կբացվեն հակամարտության ավարտից հետո։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ուիթկոֆը և Քուշները կշարունակեն միջնորդական ջանքերը և պատրաստ են կրկին ժամանել Մոսկվա։
ՌԴ նախագահը հաստատել է Թրամփին ՌԴ այցելելու հրավերը։