կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 23:35
Աշխարհ

Ինչ են քննարկել Թրամփը և Մոդին

Ինչ են քննարկել Թրամփը և Մոդին

ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։ Այս մասին գրել է Հնդկաստանի վարչապետը։

«Ես արդյունավետ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ։

Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը առևտրի, պաշտպանության, էներգետիկայի, կարևորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ համաշխարհային խաղաղության և անվտանգության խթանման շարունակական ջանքերի վերաբերյալ»,-գրել է Մոդին։