Միասին կարող ենք
կարևոր
940 դիտում, 57 րոպե առաջ - 2026-07-04 13:21
Իրավական

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին` տալով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում անհրաժեշտ չէ այն ապացուցել։ Մինչդեռ հակառակը` մենք ասում էինք, որ քրեական վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն խոսում, և որևէ հիմնավոր կասկած ապացուցելու կարիք էլ չկա»,- ընդգծեց փաստաբանը։

Դատարանը վերահաստատել է` եթե Թևանյանն ազատության մեջ լինի, թաքնվելու ռիսկ չկա, սակայն խոչընդոտելու և նոր հանցագործություն կատարելու ռիսկ կա։