կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-05 13:25
Հասարակություն

Շղթայական վթար՝ Չարենցավանում․ կա 4 վիրավոր

Շղթայական վթար՝ Չարենցավանում․ կա 4 վիրավոր

Հուլիսի 4-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա Սամվել Խ․-ի վարած «Toyota» մակնիշի և 52-ամյա Արթուր Ա․-ի վարած «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Լուսինե Մ․-ն, 47-ամյա Ռուզան Ս․-ն և նշված փողոցում կանգնած և ուղևորներին օգնություն ցուցաբերած Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Դ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։