Միասին կարող ենք
կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 18:49
Քաղաքական

Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն․ Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանի կողմից ընդդիմադիրների դիմումները մերժելու և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն ուժի մեջ թողնելուց հետո, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Քննադատելով ՍԴ որոշումը՝ այն որակեց որպես սահմանադրական արդարադատության բացակայության հերթական ապացույց։ Արամ Վարդևանյանն առանձնահատուկ շեշտեց այն փաստը, որ որոշումը կայացվեց Սահմանադրության օրվան ընդառաջ, ինչն էլ ավելի ցավոտ է դարձնում ստեղծված իրավիճակը։

«Սահմանադրական դատարանի նման տեսակ որոշման ականատես եղել եմ ինքս նախկինում ևս։ Այս որոշումը տարբերվում է մեկ կարևոր, ցավոտ հանգամանքով․ այն կայացվեց Սահմանադրության օրվան ընդառաջ, և Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնայինը Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրն է, որը, ցավոք, չհաղթահարվեց. Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել»,- հայտարարեց Վարդևանյանը։