Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 17:34
Աշխարհ

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 73,090 պաղեստինցի և վիրավորվել է 173,550 մարդ:

Այս մասին տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի հաստատումից ի վեր՝ պաշարված անկլավում իսրայելական ուժերի գործողությունների զոհ է դարձել 1,066 պաղեստինցի և վիրավորվել 3,445 մարդ։