|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությանը:
Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:
Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են: